Սիրտը օրգանիզմի հիմնական շարժիչն է: Եթե այն անուշադրության մատնեք, դա անմիջապես կբերի առողջական լուրջ խնդիրների: Մարդու օրգանիզմն ինքն է ազդանշաններ տալիս, թե որ օրգանն է հարվածի տակ և որ պետք է անպայման դիմել բժշկի: Սիրտն ամենից զգայունն է, բայց իր անհանգստության մասին տարբեր ձևերով է հուշում:
Կան պատճառներ, որոնք ազդում են սրտի վրա, որոնց վրա մենք ազդել չենք կարող, օրինակ տարիքը, ժառանգականությունը, բայց կան այնպիսիները, որոնք կարելի է կառավարել:
Ինչն է վնասում սրտին՝
- ծխելը
- նստակյաց կյանքը
- ոչ ճիշտ, յուղոտ սնունդը
- ավելորդ քաշը
Սրտի հիվանդությունների նշաններ, որոնք չի կարելի անտեսել:
1. Ցավ կրծքավանդակում
Եթե ուժգին ճնշում եք զգում կրծքում, ապա անմիջապես դիմեք բժշկի:
2. Սրտխառնոց, ստամքոսի ցավ, այրոց, մարսողության խնդիրներ, սրանք կարող են սրտի ոչ նորմալ աշխատանքի հետ կապված լինել: Եթե այս ամեն հետ մեկտեղ կա նաև ժառանգականություն, ապա մի հետաձգեք:
3. Գլխապտույտներ
Եթե սա ուղեկցվում է նաև կրծքավանդակում ցավով, ապա մի հապաղեք:
Եթե զգում եք, որ շատ արագ եք հոգնում անգամ ամենաթեթև գործերից, ապա հնարավոր է, որ դա կապված է սրտի հետ:
5. Խռմփոց
Եթե խռմփոցը բարձր է և հաճախակի, ապա կա հավանականություն, որ դուք երբեմն դադարում եք շնչել, ինչն էլ ավելորդ ծանրաբեռնում է սիրտը:
6. Քրտնարդադրություն
Այլ նշանների հետ զուգակցմամբ, սառը քրտինքը կարող է խոսել սրտի պրոբլեմների մասին:
7. Հևոց ֆիզիկական ծանրաբեռնվածությունների դեպքում:
Եթե այն, հայտնվում է ավելի վաղ, իսկ լարվածությունը դադարեցնելուց հետո, սովորականից երկար չի անցնում, ապա դա լուրջ անհանգստության պատճառ կարող է լինել:
8. Ոտքերի ուռածությունը
Սա կարող է նշանակել, որ սիրտը նորմալ չի աշխատում և արյան շրջանառությունը լավ չի կատարում:
9. Ոչ համաչափ սրտխփոց
Այն կարող է լինել չափազանց շատ սուրճ խմելու, կամ անբավարար քնի պատճառով: բայց եթե դա տեղի է ունենում շատ հաճախ և առանց տեսանելի պատճառի, ապա դա կարող է լինել բուժման ենթակա հիվանդության նախանշան:
Եթե նկատում եք այս երևույթներից մեկը, կամ մի քանիսը, ապա ամեն ինչ ինքնահոսի մի թողեք, պարտադիր դիմեք բժշկի: