Հայրն իր գլխին դաջվածք արեց որդու հետվիրահատական սպիի տեսքով, որ փոքրիկը չնեղվի

Իզուր չէ, որ ասում են, լավագույնը, որ կարող ես անել, երեխային դաստիարակելու համար, դա նրա ընկերը դառնալ է: Իր հոր՝ Ջաս Մարշալի ընկերական քայլը փոքրիկ Գաբրիելը կհիշի ամբողջ կյանքում:

2015 թ.-ի մարտին ութ տարեկան այս երեխայի մոտ ախտորոշվել է օնկոլոգիա` ուղեղի ուռուցք, բայց բարեբախտաբար, այն հայտնաբերվել է վաղ փուլում, եւ անմիջապես երեխային վիրահատել են: Հետո  քիմիաթերապիայի փուլն էր, որի հետևանքով Գաբրիելը կորցրեց իր մազերը: Արդյունքում, ականջի վրա գտնվող սպին բոլորի համար տեսանելի դարձավ: Եվ երբ տղան սկսեց գնալ դպրոց, շատ էր ճնշվում դրանից: Գաբրիելն ավելի ու ավելի էր ինքնամփոփ դառնում, լուռ ու չշփվող էր դարձել: Նա սկսեց խուսափել իր նախկին ընկերներից, քանի որ թվում էր, թե բոլորը միայն իր սպիին են նայում:

Դրանից հետո հիվանդ երեխայի հայրը որոշեց ինքն իրեն որդու սպիի նման դաջվածք անել:

 

– Իմ որդին սպի ունի վիրահատությունից հետո: Նա իրեն վատ է զգում: Այդ պատճառով որոշեցի, որ ես պիտի նման դաջվածք անեմ: Հիմա, եթե մարդիկ ուզում են նայել, թող երկուսիս նայեն», – ասել է Ջորջ Մարշալը ABC News- ին տված հարցազրույցում:

Այն լուսանկարը, որտեղ նրանք նույն սպիերով են՝ մեծ տարածում գտավ սոցիալական ցանցերում: Հոր ու որդու նկարը հարյուրավոր դիտումներ ունեցավ: Մարդիկ ասում են, որ սա իրական հոր առնական և համարձակ քայլ է, հույս են հայտնել, որ Գաբրիելը կառողջանա:

Оцените статью