Մարդը, ով ձեզ ցավեցրել է, կստանա նույնը՝ չգիտակցելով, թե ինչպես դա պատահեց

Յուրաքանչյուրը, ով երբևէ ձեզ ցավ է պատճառել կամ դավաճանել է, մի օր կհանդիպի նույն բանի: Եվ դա կարմա չէ:

Դա մարդու կյանքի ճշմարտությունն է: Մենք բոլորս էլ տառապում ենք: Գուցե մեկը շատ, քան մյուսները, և դա անարդար է թվում, սակայն կյանքը մեզ կստիպի չարչարվել այն պահերին, երբ մենք ամենից քիչն էինք սպասում դրան:

Հազիվ ամեն ինչ հիանալի էր թվում, երբ հանկարծ մի բան սխալ է գնում: Իսկ հետո ևս մի բան, և այդպես շարունակ: Եվ ձեզ տիրում է հիասթափությունը, տխրությունն ու թախիծը:

Այդպիսի բարդ պահերին ամենադժվարը՝ խելամիտ մնալն ու ռացիոնալ գործելն է:

Եթե պատճառն այլ մարդու մեջ է, մենք տենչում ենք վրեժխնդիր լինել: Նրան ցավեցնել: Մենք սպասում ենք, թե երբ է նա վճարելու իր արածի համար: Իսկ եթե դա տեղի չի ունենում, մենք ընկճվում ենք: Կարծես ամեն ինչ մեր դեմ է: Բայց դա այդպես չէ:

Կյանքն ամեն ինչ կդասավորի իրենց տեղերում:

Եվ մի օր, այն մարդը, ով ձեզ ցավեցրել է, կստանա նույնը՝ չգիտակցելով, թե ինչպես դա պատահեց: Դա էներգիայի մասին պարզ փաստ է: Դուք ստանում եք այն, ինչ ներդնում ենք այս աշխարհի մեջ: Կարող եք սա անվանել կարմա, համընկնում, բայց, ի վերջո, կստանաք ձեր տվածը:

Մի օր նրանք հատուցում կստանան աշխատավայրում, հասարակության մեջ, ընտանիքում:

Իսկ գիտե՞ք, թե որն է տարբերությունը նրանց և ձեր միջև: Անձնային աճը: Վատ մարդիկ վնաս են պատճառում ուրիշներին, որովհետև չեն սովորում սեփական սխալների հիման վրա: Իսկ դուք արդեն ավելի վեր կլինեք, երբ նույնը զգան իրենք:

Դրա համար էլ ապրումների մեջ մի ընկեք:

Տիեզերքը ձեր օգտին է գործում, այլ ոչ թե ձեր դեմ:

Պարզապես դասեր ստացեք կյանքի մատուցածից: Վերապրեք ցավը, արտասվեք, դրանից լավը վերցրեք, իսկ հետո բարձրացեք, հրաժեշտ տվեք նրանց, ովքեր ցավեցրել են ձեզ՝ գիտակցելով, որ մի օր էլ նրանք կզգան նույնը:

Оцените статью