10 օգտակար ըմպելիքի բաղադրատոմս, որոնք կօգնեն պաշտպանվել հիվանդություններից

Գրիպից և մրսածությունից խուսափելու համար հարկավոր է նախապես կանխարգելել դրանց առաջացումը: Ձեզ ենք ներկայացնում 10 օգտակար ըմպելիքի բաղադրատոմս, որոնք կօգնեն պաշտպանել ամբողջ ընտանիքին տհաճ հիվանդություններից:

Խնձորով, նարինջով ու դարչինով թեյ

Картинки по запросу чай с яблоками апельсином и корицей

Սա ոչ միայն անչափ համեղ ըմպելիք է, այլև հարուստ է վիտամիններով: Անհրաժեշտ է պարզապես խնձորն ու նարինջը կտրատել, ավելացնել կիտրոնի կեղևի քերուկ, թրմել սև թեյի հետ և մատուցել դարչնի ձողիկով:

Կոճապղպեղով թեյ

Այս թեյը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C: Այն հարկավոր է թրմել մոտ 10 րոպե, այնուհետև ավելացնել կիտրոն:

Կարկադե

Այս բուրավետ թեյը հարուստ է տարբեր վիտամիններով ու օրգանական թթուներով և նույնիսկ օժտված է ջերմիջեցնող հատկությամբ:

Լորենու թեյ

Похожее изображение

Այս թեյն օրգանիզմից դուրս է բերում բոլոր տոքսինները և օժտված է խորխաբեր ու ջերմիջեցնող հատկություններով:

Անանուխի թեյ

Похожее изображение

Այս թեյը ոչ միայն օգնում է մրսածության ժամանակ, այլև հանգստացնում է: Անանուխի թեյը կարելի է խմել ամեն օր և ցանկացած պահի:

Էխինացեայի չորացրած ծաղիկներով պատրաստված թեյ

Այս ըմպելիքը բարձրացնում է իմունիտետն ու ամրապնդում օրգանիզմը:

Եղեսպակի (шалфей) թեյ

Այս թեյն օժտված է հակաբորբոքային հատկություններով, օգնում է ազատվել փորափքանքից ու ստամոքսի սպազմերից: Բացի այդ, եղեսպակի թեյը պաշտպանում է գրիպից և բարելավում է հիշողությունը:

Պղպեղով թեյ

Այս յուրահատուկ թեյը տոնուս է հաղորդում, ջերմացնում է, բարելավում է նյութափոխանակությունը, պաշտպանում է վիրուսներից:

Հարկավոր է մանրացնել սև պղպեղի հատիկները, խառնել դրանք կանաչ կամ սև թեյին և ավելացնել մեղր:

Ուրցով թեյ

Картинки по запросу Ուրցով թեյ

Այս թեյը կօգնի վերականգնել ուժերն ու ազատվել հազից և մրսածությունից:

Մասուրով թեյ

Մասուրով թեյերը պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C, ուստի շատ օգտակար են ձմռանը իմունիտետը բարձրացնելու համար: Բացի այդ, այս թեյերը խորհուրդ է տրվում խմել նաև ավիտամինոզի ժամանակ:

Оцените статью