Ինսուլտն իրենից մեծ վտանգ է ներկայացնում մարդու առողջական վիճակի համար: Սակայն կա միջոց, որը կօգնի կանխարգելել այն 1 ամիս առաջ, նախքան այն տեղի կունենա, եթե հասկանաք նախազգուշացնող նշանները, որոնք օրգանիզմը կուղարկի ձեզ:
Ինսուլտը լինում է այն ժամանակ, երբ արյունատար անոթները, որոնք մատակարարում են թթվածինն ու սննդանյութերը դեպի ուղեղ, խցանված են: Դրա արդյունքում ուղեղը չի ստանում անհրաժեշտ քանակությամբ թթվածին ու սննդանյութեր, և ուղեղի բջիջները սկսում են մահանալ: Բնականաբար, դա կազդի ընդհանուր առողջական վիճակի վրա:
Ինսուլտը բոլորի մոտ կարող է տարբեր կերպ ի հայտ գալ: Ստորև կարող եք ծանոթանալ նշաններին, որոնք նկատելի են լինում ինսուլտից մի ամիս առաջ: Դրանք կարող են օգնել ձեզ կանխել լուրջ, կյանքի համար վտանգավոր վիճակը:
Այպիսով, ինսուլտի առավել տարածված նախանշանները.
- դժվարացած շնչառություն
- անսպասելի ցավ
- հաճախակի զկրտոց
- տրամարդության անկումներ
- գալյուցինացիաներ
- էպիլեպտիկ պրիստուպներ
- սրտխառնոց
- գլխապտույտ կամ թուլություն
Այս նշաններից որևէ մեկը ձեզ մոտ հայտնաբերելու դեպքում անհապաղ դիմեք բժիշկի: