Եթե յուրաքանչյուր ծնող այդպես անի, հույս կա, որ մարդկանց մի սերունդ կմեծանա, որը կհասկանա, որ պետությունն իր փողը չունի՝ միայն հարկատուների փողերն են։
Մարգարեթ Թետչերին անվանում էին «երկաթե լեդի»։ Նա անսասան ու սուր քաղաքական գործիչ էր։ Նրան հարգում էին, նրա կարծիքը լսում էին։ Այս տիկինը օրինակ է դարձել կանանց բազմաթիվ սերունդների համար։ Եվ ոչ միայն…
Երբ ձեր երեխան վաստակի իր առաջին պաղպաղակի գումարը, ապա արեք հետևյալը.
1. Նախքան նա կարող է լիզել իր պաղպաղակը, խլեք այն նրանից և կծեք 20%:
2. Մինչ երեխան զարմացած ձեզ է նայում, կծեք ևս 30%:
Դրանից հետո նրան տվեք պաղպաղակի մնացած մասը և բացատրեք, որ պետությունն այսպես է վերաբերվում այն ամբողջ գումարի հետ ,որը ինչ-որ մեկը վաստակում է։ Եվ որ դա տեղի կունենա յուրաքանչյուր պաղպաղակի հետ, որը նա գնում է իր համար։
Եվ կծածի տոկոսը կարող է կրճատվել՝ կծողի ձեռքից բռնելով և հաշվետվություն պահանջելով, թե ինչու է նա այդքան շատ կծում։Եթե յուրաքանչյուր ծնող այդպես անի, հույս կա, որ երկրում կմեծանա մարդկանց մի սերունդ, որը կհասկանա, որ պետությունն իր փողը չունի՝ միայն հարկատուների փողերն են։Եվ որ հարկատուները ոչ միայն կարող են, այլեւ պետք է հետեւեն, թե ինչպես են պետական պաշտոնյաները ծախսում իրենց գումարները։