Ընկերս պատմեց երեկ իր հետ տեղի ունեցածի մասին․․․ մինչև երեկո հիշում և ծիծաղում էի․․․

Ուզում եմ պատմել ծիծաղելի միջադեպի մասին, որը տեղի է ունեցել ընկերոջս՝ Արմանի  հետ։ Երեկ ամբողջ օրը ծիծաղել եմ։

Ընկերս 43 տարեկան է, ամուսնացած չէ։ Ապրում է 2-սենյականոց բնակարանում՝ իր սիրելի, ամենամտերիմ և հավատարիմ ընկերոջ՝ գծավոր և փափուկ կատվի հետ։

Երեկ Արմանը կինոթատրոնում ծանոթացել է 40-անց մի հմայի, վառ և խնամված կնոջ հետ։ Ընկերս կնոջն իր տուն է հրավիրել։ Ցանկացել է ցույց տալ որտեղ է ապրում և ծանոթացնել կատվի հետ, ում համար ուղղակի խենթանում է։

Գալով տուն ու մոտենալով կատվին՝ կինը շոյել է նրան և կամաց շշնջացել․

Շատ լավ մորթի ունես, քեզանից լավ գլխարկ կստացվեր։

Կատուն էլ կարծես հասկացել է և նեղացել։ Որոշ ժամանակ նա թաքնվել էր մի անկյունում, որ նույնիսկ Արմանը չի կարողացել գտնել նրան։ Իսկ այդ փոքրիկ խորամանկը ողջ ընթացքում նստած է եղել պահարանի վրա և սպասել, թե երբ է կինը անցնելու այդ կողմով։ Եվ ահա, երբ հարմար պահ է եղել, թռել է նրա գլխին, քաշել կեղծամը և թռել բազմոցին։

Ընկերս իր տեսածից շոկի մեջ է ընկել։ Գեղեցիկ, ոճային կնոջ փոխարեն նա տեսել է 5-6 մազով մի էակի։ Այդպես նրանք միմյանց հրաժեշտ են տվել և բաժանվել։

Ընկերոջս համար լավ դաս եղավ, որ այլևս չկենտրոնանա արտաքին տեսքի վրա, ընտրի ավելի բնական, քիչ շպարված, խելացի կանանց։

Картинки по запросу полосатого, упитанного сибирского кота.

Մինչ նա ինձ պատմում էր, ես քիչ էր մնում ուշաթափվեի ծիծաղից։ Երբեք չէի մտածի, որ հնարավոր է նման բան։

Оцените статью