Տեր իմ, օրհնում և փառավորում եմ Քո սուրբ անունը․ կարդացեք այս աղոթքը քնելուց առաջ

Գոհանում եմ Քեզանից,Տեր իմ և Աստված իմ,ու օրհնում և փառավորում եմ Քո սուրբ անունը,որ պահպանեցիր Քո անարժան ու մեղաւոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրեցիր երեկոյան ժամին: Եվ այժմ աղաչում եմ Քեզ,Տեր իմ և Աստված իմ,որ ստեղծեցիր ցերեկը գործելու և գիշերը մեր տկար բնության հանգստի համար արդ տուր Քո ծառային մարմնով ննջել և հոգով ու մտքով արթուն մնալ

Տեր իմ և Աստված իմ ահա ես ննջում եմ ու ընկած եմ անկենդան դիակի նման և չգիտեմ երբ ու ինչպես եմ արթնանալու, ուստի հոգիս, մարմինս և իմ բոլոր պարագաները Քո անհուն ողորմության մեջ են:Եվ խնդրում եմ,որպեսզի Դու Քո ամենազոր աջով կնքես Քո ծառայի տեղն ու հարկը,ելքն ու մուտքը որ ննջեմ ապահով և աներկյուղ,խաղաղությամբ ու առանց փորձանքների Պահպանիր ինձ իմ հոգեկան և մարմնական բոլոր թ շնամիներից ու նրանց որոգայթներից փրկիր ինձ խավարում շրջող չարից, գիշերային և զարհուրեցուցիչ երևումներից:

Մաքրիր իմ միտքը բոլոր թյուր մտածումներից աղտեղի խորհուրդներից և բոլոր մեղսածին շարժումներից:Քո հա նցավոր ծառային պահապան և վերակացու կարգիր երկնային զինվորություններիդ բանակին՝իմ հրեշտակի հետ ու Քրիստոսիդ ամենահաղթ Խաչի նշանը որոնց (օգնությամբ) այս գիշեր կննջեմ ապահով և աներկյուղ ու խաղաղությամբ կհասնեմ առավոտյան ժամին,որպեսզի և այնժամ փառավորեմ Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն,Որին միշտ վայել է փառքը և երկրպագությունը հավիտյանս հավիտենից ամեն

Оцените статью