Տնտեսական օճառը կոպեկներ արժե, սակայն հանդիսանում է ամենաարդյունավետ մաքրող միջոցներից մեկը։
Որքան բարձր է օճառի վրա գրված տոկոսը, այդքան ավելի արդյունավետ է այն և ավելի լավ է պայքարում կեղտի և ինֆեկցիայի դեմ։
Տնտեսական օճառի կիրառման եղանակներ․
- Տնտեսական օճառը բարենպաստ է ազդում որոշ գործվածքների որակի վրա, օրինակ բրդի։ Բրդե իրերը տնտեսական օճառով լվանալուց հետո կտեսնեք, որ դրանք ստացել են սկզբնական փափկությունը և լավ տեսքը։
- Երկար մազերի համար հիանալի միջոց է։ Մազերը սկզբում լվացեք շամպունով, իսկ հետո էլ տնտեսական օճառով։ Մի քանի ամիս անց կունենաք երկար, առողջ և առանց թեփի մազեր։
- Օգնում է ազատվել բորբոքումներից․ եթե մաշկի վրա կա փոքր վնասվածք, որը սկսում է բորբոքվել, հաճախ լվացեք օճառով։
- Տտեսական օճառը հիանալի հակավիրուսային միջոց է։
- Խորհուրդ են տալիս շաբաթական առնվազն 2 անգամ լվանալ դեմքն այս օճառով, որպիս մաշկն առողջ և երիտասարդ տեսք ունենա։ Լվանալուց հետո դեմքին մանկական կամ խոնավեցնող քսուք քսեք։
- Շան կծելուց հետո վերքի մեջ ինֆեկցիայի ներթափանցումից խուսափելու համար թույլ տվեք, որ դուրս գա արյունը (այն կմաքրի բակտերիաներիը), իսկ հետո էլ դնել տնտեսական օճառի լուծույթի մեջ թաթախած մառլյա կամ բինտ։
- Տնտեսական օճառն արդյունավետ պայքարում է նաև կրունկների սնկային հիվանդությունների դեմ։ Կրունկները լվացեք օճառով և փափուկ խոզանակով, այնուհետև մշակեք յոդով։
- Դեպիլյացիայից հետո մաշկի կարմրությունից խուսափելու համար ընդամենը մի անգամ լվացվեք տնտեսական օճառով։
- Եթե բերանի խոռոճում կան որոշակի խնդիրներ, ատամի խոզանակը դրեք տնտեսական օճառի լուծույթի մեջ և թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան կարող եք վստահ լինել, որ խոզանակը լիովին ախտահանված է։
- Պայաքարում է ոտքերի սնկային հիվադնությունների դեմ։ Պարզապես 1 շաբաթվա ընթացքում՝ առավոտյան և երեկոյան, ոտքերը լվանում եք տնտեսական օճառով և ընդմիշտ մոռանում հիվանդության մասին։
- Բժշիկները խորհուրդ են տալիս լողանալ տնտեսական օճառով․ այդ կերպ կկարողանաք պաշտպանել ձեզ վիրուսներից և բակտերիաներից։
- Կրուկների վրա ճաքերից ազատվելու հարցում կօգնի տնտեսական օճառը․ 2լ տաք ջրին ավելացնել 1թ․գ․ սոդա և 1ճ․գ․ քերած տնտեսական օճառ։ Մեջը դնել ոտքերը և թողնել մոտ կես ժամ։
- Եթե վնասված հատվածին քսեք տնտեսական օճառ, կապտուկ չի լինի։
- Տնտեսական օճառը կօգնի այրվածքի դեպքում․ այրված հատվածին տնտեսական օճառ քսեք և թողեք, որ չորանա։
- Տնտեսական օճառը հիանալի հականեխիչ միջոց է։