Ավելորդ կիլոգրամների դեմ պայքարը շատերի համար դարձել է ամենօրյա զբաղմունք:Ավելորդ քաշը ոչ միայն տհաճ տեսք է տալիս այլև վնասակար է առողջությանը Շատերը փորձում են գտնել հեշտ և մատչելի տարբերակ այդ անցանկալի կիլոգրամներից ազատվելու համար: healthyfoodteam կայքը ներկայացնում է պարզ թեյ, որը կօգնի 1 շաբաթում կորցնել 5 կիլոգրամ:Այս թեյը կանխարգելում և բուժում է մարսողական խնդիրներն ու բորբոքումները:
Քրքումով թեյի օգտակար հատկանիշները Քրքումով թեյը ոչ միայն՝ օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև՝ առողջական խնդիրների դեպքում
Կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները. Քրքումն ունի հակաբորբոքային հատկանիշներ, որոնք նվազեցնում են սրտի կաթվածի ռիսկը
Կանխարգելում է շաքարախտը.Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է որ քրքումը կարող է նվազեցնել շաքարախտով հիվանդանալու ռիսկը քանի որ կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը
Կանխարգելում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունները. Այս արմատը խթանում է ուղեղի բջիջների վերականգնումը, սա հրաշալի կերպով կանխարգելում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունները
Թեյի բաղադրությունը
- 1 լ ջուր
- 1 կիտրոնի հյութ
- Կես թ/գ քրքումի փոշի
- Կես թ/գ կոճապղպեղի փոշի
- Մի պտղունց կայենյան պղպեղ
Ջուրը եռացրեք, երբ սկսի եռալ ավելացրեք մյուս բաղադրիչներն ու թողեք ևս մի քանի րոպե եռա:Մի կողմ դրեք և թողեք սառչի:Օրական 3 անգամ՝ առավոտյան կեսօրին և երեկոյան,խմեք այս թեյից:Մի քաղցրացրեք թեյը ոչ շաքարով,ոչ էլ մեղրով: