Այն որ սոխը ունի հզոր հակաբակտերիալ ազդեցություն ունի գիտեն բոլորը:Թարմ սոխի հյութի ու մեղրի օգնությամբ հնարավոր է բուժել բրոնխիտն ու թոքաբորբը,ինչպես նաև ազատվել հազի նոպաներից:Քերած սոխով կոմպրեսները օգնում են ականջի ցավերի դեպքում անգամ կարող են իջեցնել մարմնի ջերմությունը,եթե նրանք դնել ոտքերի վրա։Սակայն շատ քչերը գիտեն,որ օգտակար է ոչ միայն թարմ,այլ նաև խորոված սոխը:Ջերմային մշակման ժամանակ այն չի կորցնում իր օգտակար հատկությունները
Խորոված սոխ
1.Խորոված սոխը օգնում է բուժել խոցերն ու երկար չապաքինող վերքերը:Խորովեք սոխը կեղևով ու դրեք այն ախտահարված հատվածների վրա այնքան,մինչև որ նկատելի լինի վիճակի բարելավում
2.Խորոված սոխը կարող եք օգտագործել մկնոռի (չիբանների) բուժման համար:Օրական 20 րոպե տաք սոխով կոպրեսը պահեք վնասված հատվածի վրա և շատ շուտով չիբանը կանհետանա
3.Խորոված սոխի միջոցով հնարավոր է անգամ բուժել թութքը:Սոխով կոմպրեսը պանունակում է ախտահանող հատկություններ և օգնում է մաշկի հյուսվածքներին արագ վերականգնվել
4.Խորոված սոխը խորհուրդ է տրվում հաճախակի օգտագործել սննդի մեջ բոլոր նրանց ում մոտ նկատվում է արյան մակարդելիության հետ կապված խնդիրներ:Ինֆարկտից կամ ինսուլտից հետո խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել խորոված սոխ
5. Այն խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել նաև նրանց,ովքեր տառապում են շաքարային դիաբետով,կամ արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումնեով:Խորոված սոխի մեջ առկա ծծումբն ու երկաթը օգնում են կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ու օգնում են ենթաստամոքսային գեղձին ու լյարդին նորմալ աշխատել
6.Խորոված սոխի օգտագործման դեպքում բարելավվում է հիպերտոնիայով ու աթերոսկլերոզով հիվանդների վիճակը:Սոխը օգնում է անոթներին մաքրվել՝ազատվելով խոլեստերինային կուտակումներից և կանխում է արյան ճնշման կտրուկ տատանումները
Խորովելու արդյունքում ինչպես նշեցինք,սոխը չի կորցնում իր օգտակարությունը,նրանից միայն «անհետանում» են եթերայուղերը որոնք թարմ սոխին հաղորդում են յուրօրինակ համ ու հոտ:Խորովելու համար ցանկալի է ընտրել միջին չափսի սոխ: