Շատերն իրենց մարմնի նկատած կլինեն կարմիր խալեր:Որոշ մարդկանց դրանց առաջացումը վախ է ներշնչում:Գիտականորեն կարմիր խալերը կոչվում են նեվուս կամ անգիոմա:Դրանք հիմնականում առաջանում են բաց գույնի մաշկ ունեցող և միջին տարիքի մարդկանց մոտ:Դրանք առողջության համար վտանգ չեն ներկայացնում:Սովորաբար մասնագտեները կարմիր խալերի առաջացումը կապում են լյարդի հետ կապված խնդիրների հետ, այսինքն լյարդը լավ չի աշխատում:
Կարմիր խալերն առաջանում են նաև սխալ սնվելու հետևանքով,երբ աղիներում և լյարդում կուտակվում են մեծ քանակությամբ տոքսիններ:Հաճախ կարմիր խալերի առաջացումը կրում է ժառանգական բնույթ:Դրանք կարող են առաջաալ նաև հորմոնալ փոփոխությունների դեպքում:Եթե կարմիր խալերն առաջանում են մեշ քանակությամբ կրծքի շրջանու,ապա պետք է դիմել բժշկի։Ուշադրություն դարձրեք նրանց գույնին
Եթե դրանք բաց կարմիր գույն ունեն,ապա անհանգստանալու պատճառ չկա,սակայն եթե դրանք աստիճանաբար մգանում են և գնալով ավելի մուգ գույն են ստանում տեղյակ պահեք բժշկին։Կարմիր խալերի առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է մաքրել աղիները,լյարդը:Պետք է օրական առնվազն 2 լիտր ջուր խմել Սննդակարգում պետք է ներառել ձիթայուղ և ավոկադո։Առավոտը սկսեք մեկ բաժակ կիտրոնաջրից:Խուսափեք անմիջականորեն արևի ճառագայթների տակ մնալուց:Կարմիր խալերից ազատվելու համար կարելի է ամեն օր դրանց վրա սոխի հյութ քսել: