Այս արտասովոր դիմակը կվերացնի կնճիռները,պիգմենտային բծերը և կերիտասարդացնի ձեր մաշկի բջիջները:Դուք պետք է անպայման փորձեք այս դիմակ: Հարմար է բոլոր տարիքի և բոլոր տեսակի մաշկերի համար:Բաղադրատոմսը շատ պարզ է և ձեզ պետք են միայն երկու պարզ բաղադրիչներ:Դիմակը շատ հեշտ է պատրաստել և կիրառել:Հիմնական բաղադրիչը ձվի սպիտակուցն է:Սպիտակուցը ունի անտիբակտերիալ հատկություններ: Այն բաղկացած է B և E խմբի 8 վիտամիններից,ինչպես նաև կարևոր 15 օգտակար նյութերից որոնք անհրաժեշտ են մաշկի գեղեցկությանը:
Ձվի սպիտակուցով դիմակներն ունեն վերականգնող ազդեցություն Հարթում են բարակ գծերը,արագացնում մաշկի բջիջների վերականգնման գործընթացը և գունաբացում մաշկը:Ձվի սպիտակուցը շատ հարմար է ցանկացած տարիքի մաշկի համար: Այն օգնում է պահպանել մաշկի երիտասարդությունը և վերացնել մաշկի ծերացման նշանները:Ձվի սպիտակուցը նաև ունի մաքրող,տոնիկ չորացնող հատկություններ և օգնում է ազատվել սև կետերից:
Բաղադրությունը՝
- 1 ձվի սպիտակուց
- 2 թեյի գդալ եգիպտացորենի կամ կարտոֆիլի օսլա
Խառնել օսլան ձվի սպիտակուցով: Դիմակը քսեք դեմքի, պարանոցի, դեկոլտեի և ձեռքերի մաքուր, չոր մաշկին: Դուք կարող եք կիրառել դիմակը՝ օգտագործելով խոզանակ կամ բամբակե սկավառակ:Երբ դիմակը չորանում է, կիրառեք դիմակի երկրորդ շերտը, ապա երրորդը: Դրանից հետո թրջեք դիմակը սառը ջրով՝ առանց մաշկը ձգելու:Այս դիմակը խորհուրդ է տրվում օգտագործել ամեն երեկո քնելուց առաջ, 20-25 օրվա ընթացքում, ապա օրական 10 օրվա ընթացքում, որից հետո դուք կարող եք կիրառել դիմակը շաբաթական 1 անգամ: