Գնահատեք ձեր ծնողներին անկախ տարիքից: Նրանք ապրել են հանուն ձեզ, շատ բաներից զրկվել ձեզ համար:
Որդին որոշեց, որ հայրը շատ է ծերացել ու հոգս է պատճառում ընտանիքին, ուստի հարկավոր է տեղափոխել նրան ծերանոց: Վերադառնալով ծերանոցից նրա հնգամյա որդին հարցրեց.
— Դու գրի առա՞ր հասցեն՝ որտեղ տարար պապիկին:
— Ուզում ես այցելե՞լ նրան:
— Ես ցանկանում եմ իմանալ, թե ուր պետք է քեզ տանեմ, երբ ծերանաս:
Որդին շատ ճիշտ հարց տվեց: Քանի որ ինչպես դու վարվես ծնողիդ հետ, այնպես էլ քո զավակը քեզ հետ է վարվելու: Ծնողասիրությունը երեխայի մեջ չեն սերմանում միայն խոսքերով, այլև սեփական օրինակով: Ինչպես վարվես ծնողիդ հետ, այնպես էլ քեզ հետ կվարվեն:
Ծերությունն անխուսափելի է և բոլորն են ծերանում: Իսկ մեր ծնողները տարեցտարի ավելի ու ավելի շատ են սիրո և ուշադրության կարիք զգում:
Սիրեք և հոգ տարեք ձեր ծնողներին, քանի դեռ նրանք ձեզ հետ են: