Ժամանակակից քաղաքի բնակչին բավականին դժվար է որակյալ մթերք ընտրել: Վաճառասրահներում առաջարկվող տեսականին այն լայն է, որ ճիշտ ընտրություն կատարելը դժվար է լինում: Միշտ չէ որ հաջողվում է գնել հենց այն բնականն ու իրականը, որը ցանկանում եք: Շատ արտարողներ սպառողին ներկայացնում են կեղծ մթերքներ, որակյալ բաղադրիչները փոխարինելով էժանագիններով: Նույն խնդրի առաջ ենք կանգնում կարագ գնելիս: Խոստովանենք, որ այսօր «մաքուր» կարագ գնելը այքան էլ հեշտ չէ:
Ինչպե՞ս ընտրել կարագ:
Կարագի տուփի վրա պետք է անպայման գրված լինի «Սերուցքային կարագ» նշումը: Եթե տուփի վրա գրված է գյուղական, բուտերբրոդների համար, սիրողական, ապա խոսքը մաքուր կարագի մասին չէ, այդ մթերքը պարունակում է հավելումներ, կոնսերվանտներ, արոմատիզատորներ:
Բաղադրությունը
Իսկական կարագի կազմության մեջ պետք է լինի միայն սերուցք, կաթ, երբեմն աղ: Եվ վերջ: Եթե բաղադրության մեջ առկա են բուսայուղեր, ապա դա մարգարին է:
Եթե տուփի վրա առկա է Р 52178-2003 թվերը, ապա դա մարգարին է:
Արժեքը
Բարձրորակ կարագը մշտապես բարձր արժեք ունի: Բնական սերուցքային կարագը չի կարող բուսայուղերից պատրաստված խառնուրդի արժեքին կամ դրանից էժան լինել:
Յուղայնությունը
Եթե մթերքը պարունակում է 60%-ից ցածր յուղայնություն, ապա դա սերուցքային կարագ չէ:
Պահպանման ժամկետը
Բնական սերուցքային կարագի պահպանման ժամկետը մեկ ամիս է, եթե տուփի վրա նշված է մինչև մի քանի ամիս պահպանման ժամկետ, դա նշանակում է, որ այն կոնսերվանտներ է պարունակում: