Հավանաբար քչերը գիտեն,որ եղինջն օժտված է բուժիչ հատկություններով։ Եղինջն ունի մաքրող հատկություն մեծացնում է էրիթրոցիտների քանակը,կարգավորում է արյան կազմությունը,նվազեցնում է շաքարի պարուանկությունը արյան մեջ և հարստացնում է օրգանիզմը վիտամիններով։
Կարելի է եղինջի թեյ պատրաստել: Բավական է 2 ճաշի գդալ չոր տերևների վրա լցնել մի բաժակ եռացրած ջուր և թրմել։Խմել 50 մլ օրական երեք անգամ մեկ ամսվա ընթացքում:Հոդերը,մկանները և ատամի ցավը կվերանան տեսողությունը կբարելավվի:
Այդ թեյը օգտակար է ձեր իմունային համակարգի համար: Հարուստ է A,C,D,E և K վիտամիններով,լեցիտինով և հակաօքսիդանտներով եղինջի թեյը կարող է պայքարել սթրեսի և հոգնածության դեմ:Բացի այդ,այն սպանում է մարմնում մանրէները:Եղինջը կօգնի պայքարել լուծի դեմ,խթանում է նյութափոխանակությունը:
Իդեալական միջոց է քաշը կորցնելու համար:Բացի այդ,եղինջը բարելավում է սրտի աշխատանքը,և վիտամին K պարունակության շնորհիվ այն մեծացնում է արյան մակարդումը: