Իսկ ու՞ր են կնճիռները… Բարեբախտաբար կա միջոց, որը ցանկացած տարիքի կանանց թույլ կտա միշտապես ունենալ թարմ և գեղեցիկ տեսք:
Առաջարկում ենք փորձել այս բնական դիմակը, որը պատրաստվում է տան պայմաններում՝ ամենահասնելի բաղադրիչներից:
Հավատացնում ենք, որ այս դիմակը կփոխարինի գեղեցկության սրահում մատուցվող նույնիսկ ամենաթանկարժեք պրոցեդուրան:
Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է.
2ճ.գ. սպիտակաձավար, 1 դեղնուց
1թ.գ. մեղր, 1թ.գ. ձիթայուղ
Կիրառման եղանակ.
Բոլոր բաղադրիչները լավ խառնել՝ մինչ միասեռ զանգված կստացվի: Դիմակը քսել դեմքին և թողնել այնքան, մինչ լիարժեք կսառի:
Լվանալ սնուցող դիմակը սկզբում գոլ, իսկ հետո էլ սառը ջրով:
Կրախմալի և բուսական սպիտակուցների բարձր պարունակության շնորհիվ՝ սպիտակաձավարը կախարդական ազդեցություն է ունենում. մանրակրկտորեն խնամում է մաշկը, ազատում մահացած բջիջներից, ձգում կնճիռները:
Եղեք առողջ և գեղեցիկ: