Դանակ սրել կկարողանաք, դա հեշտ է, իսկ այ մկրատների հետ այդ իմաստով խնդիր են ունենում գրեթե բոլորը: Շատերը նույնիսկ չգիտեն, որ կարելի է վերականգնել դրանց սրությունը, և դեն են նետում հաճախ:
Մենք որոշեցինք քեզ պատմել մկրատ սրելու սուպեր տարբերակի մասին: Ոչ մի առանձնահատուկ սարք պետք չի, իսկ պահանջվող նյութերը կան ամեն մեկի տանը
Ինչպես սրել մկրատները
Քեզ պետք է՝
ալյումինի փայլաթիթեղ (ֆոլգա)
մկրատ
5 րոպե ժամանակ
Ինչպես անել
Վերցրու փայլաթիթեղի մի կտոր, ծալիր մի քանի տակ:
Մկրատով կտրատիր այդ ծալված փայլաթիթեղը: Այս գործողությունից հետո Մկրատը շատ ավելի լավ կկտրի, քան նախկինում էր:
Եթե ձեռքի տակ ունեք մախաթ ասեղ, ապա կարելի է դիմել նաև դրա օգնությանը: Վերցրու այն, դիր երու ոտիկների արանքում,որքան հանարվոր է մեջտեին մոտ և կամացուկ փակիր մկրատ, թույլ տալով, որ ասեղը սահի դեպի եզրը:
Բացի այդ պետք է հիշել, որ մկրատը կարող է լավ չկտրել նաև որովհետև երկու ոտիկներն իրար միացնող պտուտակն է թուլացել: Ընդամենն այն ամրացրու և վերջ:
Այ այսպես հեշտ կարելի է անել այն, ինչն առաջին հայացքից անհարմարություն էր ստեղծում: