Երբեք մտքովս չէր անցնի… ընկերուհիս ցույց է տվել, թե ինչպես կարելի է առանց դանակի շատ բարակ արագ կտրատել կաղամբը

Ես երբեք չեմ կարողացել արագ կտրատել կաղամբը, իսկ դրա համար բլենդեր օգտագործել չեմ սիրում, քանի որ բանջարեղենն այդ դեպքում շատ է հյութ դուրս տալիս:

Սովորական քերիչն էլ չի օգնում, որովհետև այդպես կաղամբը վերածվում է շիլայի ու հարմար է միայն կոտլետ պատրաստելու համար:

Վերջապես իմացել եմ մի հրաշալի հնարքի մասին, որի շնորհիվ կաղամբը կտրատում եմ բարակ, բայց և չեմ ծախսում շատ ժամանակ:

Սկզբում անհրաժեշտ է կաղամբը կտրել մեջտեղից:

Եթե, օրինակ, շատ եք սիրում ձմռան համար մանր կտրատած կաղամբի թթու պատրաստել, սակայն շատ ժամանակ չունեք, այս հնարքը ձեզ շատ կօգնի:

Այսպիսով, կաղամբի յուրաքանչյուր կեսը նույնպես կտրել մեջտեղից: Այսինքն ստացվում է 4 քառորդ:

Պատկերացրեք, թե որքան ժամանակ կպահանջվի 4-5 կաղամբ կտրատելու համար, բայց ոչ մեր դեպքում: Դանակի փոխարեն վերցրեք բանջարեղեն մաքրիչ ու անցեք գործի:

1 կաղամբ կտրատելու համար պահանջվում է ընդամենը 5-6 րոպե ժամանակ:

Կարծում ենք, ձեր մտքով նույնիսկ չէր անցել, որ ձեռքի տակ եղած այս սովորական գործիքով կարող եք այդքան հեշտացնել ժամանակատար գործը: Ավելի պարզ չի կարող լինել:

Оцените статью