«Հավի մսով ռաֆաելլո»՝ տոնական սեղանի հրաշալի ուտեստ։ Շատ համեղ ուտեստ, որը կզարդարի ձեր սեղանը և կզարմացնի իր համով ձեր հյուրերին։
Բաղադրիչներ՝
- 400 գրամ հավի ֆիլե,
- 200 գրամ կոշտ պանիր,
- 50-80 գրամ հունական ընկույզ,
- 1,5 ճաշի գդալ մայոնեզ․
- 12-14 խաղող առանց կորիզի,
- աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստումը՝
1. Եփեք հավի ֆիլեն և կտրտեք ոչ այդքան մեծ կտորների։ Ավելացրեք քերած պանիր, մայոնեզ և աղ։ Խառնեք հավի մսին։
2. Ձեռքի ափի մեջ դրեք ոչ մեծ քանակով հավի և պանրային խառնուրդ, դրեք կենտրոնում խաղող և փոքրիկ գունդ պատրաստեք։
3. Թաթախեք գնդիկները մանրացրած հունական ընկույզի մեջ և դրեք սառնարանում 20-30 րոպե։
Բարի ախորժակ։