Կանացի լուռ հիվանդություն,որը սպանում է իր զոհերի 70% ին

Ամերիկյան օնկոլոգիական ընկերության գնահատումների համաձայն՝ 2017 թվականին ԱՄՆ-ում ավելի քան 22 հազար կանանց ախտորոշել են «ձվարանների քաղցկեղ»:Նախնական տվյալներով՝նրանցից 14 հազարը կմահանան այդ հիվանդությունից գրում է CulturaColectiva-ն։Առաջատար ուռուցքաբաններ պնդում են, որ ձվարանների քաղցկեղի վաղ հայտնաբերման դեպքում կյանքի տևողությունը 5-ից 7 տարի կլինի,եթե հիվանդը ոչ ավելի քան 35 տարեկան է:

1) ձվարանների քաղցկեղի հայտնաբերումը Ձվարանների քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված գիտաժողովի ժամանակ (մայիսի 8) գիտնականները հայտարարել են, որ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ կինը պետք է ձվարանների տրանսվագինալ ՈՒՁՀ անցնի:Հատկապես, եթե նրա տոհմում եղել են նրանք, ովքեր ունեցել են նման հիվանդություն: Առաջին ախտանշանները, որոնց պետք է ուշադրություն դարձնել ձվարանների քաղցկեղը բացառելու համար, շատ նման են կոլիտի ախտանիշների:Կարևոր է նշել, որ այս տեսակի քաղցկեղ հանդիպում է հիմնականում 30 տարեկանից բարձր կանանց մոտ, որպեսզի այն բուժվի մինչև 60 տարեկան:Ամենակարևորն այն է, որ այս նորագոյացությունը ոչ մի կերպ չի դրսևորվում առաջին փուլում: Դրա ախտանշանները շատ հեշտ է շփոթել այլ հիվանդությունների ախտանշանների հետ:

2) ձվարանների քաղցկեղի ախտանիշներ

  • Պարբերական կամ մշտական արյունահոսություն:
  • Փորկապությունը, ստամոքսի խանգարումը կամ հաճախակի որովայնային ցավը կարող են լինել նախազգուշացնող ազդանշան:
  • Ինտենսիվ և մշտական ցավ նստատեղի հատվածում:
  • Ցավ մեջքի ներքևի մասում:
  • Կտրուկ քաշի կորուստ:
  • Մշտական հոգնածության զգացում:
  • Ցավ սեռական հարաբերությունների ժամանակ:
  • Եթե դուք հայտնաբերել եք այս ախտանիշները,անմիջապես դիմեք ձեր բժշկին,գնացեք ձվարանների ուլտրաձայնային հետազոտության:
Оцените статью