Չոր մաշկը,քաշ արագ ձեռք բերելը,մշտապես հոգնածությունը հուշում են, որ Դուք կարող եք ունենալ վահանաձև գեղձի խնդիրներ:Վահանաձև գեղձի գտնվում է պարանոցի բազայում:Այն պատասխանատու է էներգետիկայի և տրամադրության,նյութափոխանակության,սրտի զարկերի հաճախության,կարևոր հորմոնների արտադրման համար:Վահանաձև գեղձի առողջությունը պահպանելու համար ներառեք այս 6 տեսակի մթերքները ձեր ամենօրյա սննդակարգում:
1. Մթերքներ հարուստ պեկտինով. Խնձորները,սալորներն ու ցիտրուսային մրգերը հարուստ են պեկտիններով,ժելատինային մանրաթելերով,որոնք օգնում են օրգանիզմին ազատվել ծանր մետաղներից
2. Ցինկով հարուստ սնունդ. Դդումի սերմերը,ծովախեցգետինը,ընկույզը ցինկի գերազանց աղբյուրներ են:Այս տարրը անհրաժեշտ է վահանագեղձի հորմոնների նորմալ արտադրության համար
3. Սելենով հարուստ մթերքներ. Սելենի պակասը կարող է առաջացնել վահանագեղձի խանգարումներ:Սա է պատճառը,որ կարեևր է ներառել ձեր դիետայում բրազիլական ընկույզ,տավարի,հնդկահավի,հավի միս որոնք այս տարրի լավ աղբյուր են
4. Մթերքներ հարուստ վիտամին D-ով. Վիտամին D-ի անբավարարությունը կապված է աուտոիմուն թիրեոիդիտի առաջացման բարձր ռիսկի հետ: Ամեն օր օգտագործեք յոգուրտ,կաթ,նարնջի հյութ և հաճախ մնացեք արևի տակ
5. Մթերք հարուստ մանրաթելով. Լոբին,լոբազգիները սիսեռը օգնում են կարգավորել մաքրման թերի գործընթացը:Իսկ սա առավել հաճախակի բողոք է վահանաձև գեղձի հիվանդություններով մարդկանց շրջանում
6. Յոդով հարուստ սնունդ. Բնական յոդի լավագույն աղբյուրներից են ջրիմուռները:Այս նյութը անհրաժեշտ է վահանաեղձի պատշաճ գործունեության համար:Բայց կան մի շարք սննդի սխալներ,որոնք վատ են ազդում վահանաձև գեղձի վրա: Օրինակ, ամբողջությամբ հրաժարվել ածխաջրերից: