Ուռուցքաբաններն առանձնացրել են 8 քաղցկեղածին մթերքները, որոնք հսկայական վնաս են հասցնում օրգանիզմին և խթանում են քաղցկեղային բջիջների առաջացումը:
1. Ռաֆինացված շաքարավազ: Սպիտակ ռաֆինացված շաքարավազը բարձրացնում է ինսուլինի մակարդակը, օրգանիզմից հանում է կալցիումը, նվազեցնում է իմունային համակարգի ուժը, սննդային միջավայր է քաղցկեղային բջիջների համար: Ինչով փոխարինել․ մեղրով, ստևիայով, արմավենու շաքարավազով, հում կերամաթով, թխկու մրգահյութով:
2. Մարինացված և ապխտած սննդամթերք: Այս մթերքներում պարունակվում է շատ աղ և քացախաթթու, որոնք մեծ քանակությամբ օգտագործման դեպքում վնասում են: Դրանք պարունակում են նաև կոնսերվանտներ, որոնք երկարաձգում են պիտանելիության ժամկետը: Ջերմային մշակման ժամանակ ապխտած մթերքները վերածվում են վտանգավոր նիտրատների, որոնք կուտակվում են մարդու օրգանիզմում և հանգեցնում են քայքայումների բջջային մակարդակում, ինչը քաղցկեղ է առաջացնում: Ինչով փոխարինել․ թարմ սեզոնային բանջարեղենով, բնական անյուղ մսով:
3. Տրանսճարպեր և հիդրոգենացված յուղեր: Սինթետիկ մթերքներ են, որոնց քիմիական բաղադրությունն արհեստականորեն փոխվում է ավելի երիկար պահպանելու համար: Հոտի վերացման և համի լավացման համար յուղին նաև քիմիկատներ են ավելացվում: Արդյունաբերական ապրանքների բաղադրիչ տրանսճարպերը կրկնակի մեծացնում են կրծքագեղձի քացկեղի առաջացման ռիսկը: Ինչով փոխարինել․ առաջին զտման ձիթապտղի յուղով, կոկոսի յուղով:
4. Ռաֆինացված սպիտակ ալյուր: Սպիտակ ալյուրը շատ բարձր գլիկեմիկ ինդեքս ունի, ինչը բարձրացնում է ինսուլինի մակարդակը: Այն ոչ մի սննդանյութ չի պարունակում, քանի որ ռաֆինացման ժամանակ զրկվում է բոլոր օգտակար հատկություններից: Բացի դրանից՝ ալյուրը սպիտակեցնում են քլորգազով, որպեսզի այն ավելի գրավիչ լինի գնորդների համար: Սպիտակ ալյուրով մթերքները դժվար են մարսվում, խցանում են անցուղիները և օրգանիզմը շլակներով են լցնում: Ինչով փոխարինել․ ամբողջական հատիկներից ցորենի ալյուրով, նուշի ալյուրով, գարու ալյուրով:
5. Վերամշակված միս: Դրանք արդյունաբերական մսային մթերքներն են՝ նրբերշիկ, բեկոն, երշիկ և այլն: Պարունակում են շատ քիմիկատներ, կոնսերվանտներ և նիտրատներ, որոնք օգնում են երկարացնել պիտանելիության ժամկետը և լավացնում են համը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդպիսի մսամթերքը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վտանգը մեծացնում է 67%-ով: Առանձնակի վնասակար է ապխտած միսը: Ինչով փոխարինել․ թարմ անյուղ մսով․ այն ինքներդ պատրաստեք:
6. Արհեստականորեն աճեցված ձուկ: Դրանց աճեցման փոքր տարածքում մեծ է բակտերիալ, վիրուսային և մակաբուծական համաճարակների առաջացման ռիսկը, ուստի ձուկը մշակվում է հակաբիոտիկներով և պեստիցիդներով: Արհեստական ֆերմերային ձուկը նաև շատ ավելի քիչ օմեգա-3 օգտակար ճարպային թթուներ է պարունակում, քան վայրի բնության մեջ աճած ձուկը: Ինչով փոխարինել․ բնական ջրամբարներից որսացած ձկով:
7. Կարտոֆիլի չիփս: Այն տապակվում է հիդրոգենացված յուղով և շատ աղ է արվում: Օրական ընդամենը 30 գ չիփսի օգտագործումը հանգեցնում է տարեկան 1 կգ-ով գիրանալու: Չիփսը մեծացնում է խոլեստերինի մակարդակը և փոփոխություններ է առաջացնում արյան ճնշման մեջ: Ինչով փոխարինել․ ինքնուրույն չիփս պատրաստեք ձիթապտղի յուղով:
8. Միկրոալիքային վառարանի պոպկորն: Պոպկորնն ինքնին հարաբերականորեն առողջ սնունդ է, բայց փաթեթը, որում այն պատրաստվում է, վնասակար տոքսիններ է պարունակում, որը կարող է երիկամների, հաստ աղիքի, միզապարկի, թոքերի, կրծքագեղձի և վահանագեղձի քացկեղ առաջացնել: Ինչով փոխարինել․ առանձին եգիպտացորենի հատիկներ գնեք և պոպկորն պատրաստեք թավայի կամ կաթսայի մեջ: