Ինչ տեղի կունենա եթե ձմերուկի սերմ ուտեք

Ձմերուկի սերմը հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով,որոնք անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեության համար:

1․ Ամինաթթուներ։ Ձմերուկի սերմերն արգինին,լիզին,գլուտամինային թթու,տրիպտոֆան և այլ անփոխարինելի հակաօքսիդանտներ են պարունակում,որոնք օրգանիզմը չի կարողանում ինքնուրույն արտադրել։Արգինինը,օրինակ, կարող է լավացնել նյութափոխանակությունը, դրական ազդեցություն ունենալ սրտի ու սեռական առողջության վրա

Մագնեզիում։ 100 գրամ ձմերուկի սերմը կարող է ապահովել մագնեիոիւմի 139 տոկոսը։Այս հանքանյութն օգտակար է սիրտ-անոթային համակարգի առողջության համար,կարող է օգնել կարգավորել զարկերակային ճնշումը

Լիկոպեն։ Այս ամինաթթուն բազմաթիվ օգտակար հատկություններ ունի,այդ թվում՝հարկավոր է սրտի,տղամարդու վերարտադրողական առողջության համար

Վիտամին B: Ձմերուկի սերմը հարուստ է B խմբի վիտամիններով

Դիաբետի դեմ։ Ձմերուկի մի քանի սերմը 45 րոպե եռացրեք մեկ լիտր ջրում։ Հեղուկը կարող եք օգտագործել՝որպես լրացնող միջոց դիաբետի դեմ

2․ Ձմերուկի սերմը կարող է լավացնել մաշկի վիճակը

Հագեցած ճարպաթթուներ։ Սրանք կապահովեն մաշկի խոնավությունը, կօգնեն կանխարգելել ակնեն ու մաշկային այլ խնդիրներ

Հակաօքսիդանտներ։ Սրանք կօգնեն պահպանել մաշկի երիտասարդությունը

Յուղ։ Ձմերուկի սերմը յուղ է պարունակում, որը կօգնի հեռացնել կեղտը, մաշկային ճարպը

3․ Ձմերուկի սերմն օգտակար է նաև մազերի համար։ Ձմերուկի սերմի օգտագործման արդյունքում մազերը կդառնան ավելի ամուր և փայլ կստանան։

Պղինձ։ Ձմերուկի սերմը պղինձ է պարունակում, որը նպաստում է մելանինի արտադրությանը՝ պիգմենտ, որը մազերին գույն է հաղորդում

Յուղ։ Ձմերուկի սերմը յուղ է պարունակում, որն օգտակար է թե մազերի, թե գլխի մաշկի համար։ Այն կարող է արագացնել մազերի աճը և լավացնել դրանց վիճակը։

Оцените статью