Այս թուրմը բուժում է հազը բրոնխիտը կոկորդի հիվանդությունը ազատում է անքնությունից

Սամիթի սերմերի օգտակարության մասին շատ է խոսվել և այն լայն կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ: Սամիթի սերմերի օգտագործման արդյունքում կարգավորվում է զարկերակային ճնշումը անհետանում է փորկապությունը,անցնում են ստաքոքսի ու միապարկի ցավերը,վերանում է անմիզապահությունը։

Թեյինիկի մեջ լցնել 1 ճաշի գդալ սամիթի սերմ և վրան լցնել կես լիտր եռացրած ջուր:Ծածկել թեյնիկը անձեռոցիկով կամ փաթաթել սրբիչով և թողնել 40 րոպե, որպեսզի սերմերը իրենց ողջ օգտակարությունը հաղորդեն ջրին։

Ստացված պատրաստուկը խմել հենց թեյնիկի քթիկից 3 կում օրը 7 – 10 անգամ:Պարտադիր խմել ուտելու ընթացքում այլ ոչ թե քաղցած վիճակում կամ ուտելուց հետո: Ամեն անգամ խմելիս կարելի է թեթևակի ինչ որ բան ուտել։

Բուժման կուրսը մեկ շաբաթ,որից հետո թուրմը կարելի է օգտագործել ամսական 2-3 օր:Սամիթի սերմերի այս թուրմը բուժում է նաև հազը,բրոնխիտը,կոկորդի հիվանդությունը, ազատում է անքնությունից։

Оцените статью