Սուրճից հետո պետք է ջուր խմել ահա թեինչու

Դուք երբևէ նկատել եք որ գրեթե բոլոր եվրոպական սրճարաններում հաճախորդներին միշտ առաջարկում են մեկ բաժակ էսպրեսոյից հետո ջուր ըմպել: Այս սովորությունն ունի գիտաբժշկական հիմք. պարզվում է որ սուրճն այդպես է պետք ըմպել:

Բոլորը գիտեն, որ սուրճի մեջ կա կոֆեին: Դա ալկալոիդ է որն ակնթարթորեն մեզ տալիս է առույգության զգացողություն: Բայց քչերը գիտեն, որ հատիկի մեջ կա նաև թեոբրոմին: Երբ մենք սուրճ ենք խմում այդ երկու նյութերը մեր օրգանիզմ են թափանցում միաժամանակ, բայց գործել սկսում են հերթով: Կոֆեինը գործում է միանգամից իսկ թեոբրոմինը սկսում է աշխատել միայն 25 րոպե անց:

Կոֆեինը սկզբում նեղացնում է անոթները բոլոր օրգաններում բացի երիկամներից: Երիկամներում անոթները հակառակը լայնանում են: Արդյունքում ճնշումը բարձրանում է և միզելու ցանկություն է առաջանում: 30 րոպե անց քնելու ցանկություն է առաջանում: Ոմանք զգում են թեթև ձգումներ երիկամներում: Դա թեոբրոմինն է. ճնշումը մարմնում աճում է իսկ երիկամներում իջնում: Այստեղից էլ առաջանում է քնելու ցանկությունը:

Եվ ահա որպեսզի չեզոքացնեք թեոբրոմինը հենց դրա համար էլ սուրճ ըմպելուց հետո անհրաժեշտ է մի փոքր ջուր խմել: Եթե սուրճից հետո ջուր խմեք, ճնշումը չի բարձրանա, կամ կբարձրանա ոչ այդքան արագ և կտրուկ: Մտածենք նաև ատամների մասին։ Սուրճի մեջ կա պիգմենտ որն էմալը ներկում է շագանակադեղին երանգով: Եթե սուրճից հետո ջուր խմեք այն չի հասցնի ներծծվել ատամների մեջ:

Оцените статью