Ինձ միշտ դուր է եկել այս չոր հատապտուղը՝ բնական քաղցրությամբ և հարուստ համով շատ լավ է հատկապես կաթի հետ: Այժմ իմանալով թզի բոլոր օգտակար հատկությունների մասին՝ ես ավելի շատ եմ սիրում այն:
Թուզը չափազանց օգտակար է թե թարմ, թե չրի տեսքով: Ցավոք, թարմ, նոր քաղած վիճակում այն ուղղակի շատերի համար շքեղություն է և ոչ բոլորին է հաջողվում ուտել: Այդ պատճառով, մենք ձեզ համար պատրաստել ենք մի հրաշալի բաղադրատոմս չորացրած թզից՝ ամբողջ օրգանիզմի կազդուրման և առողջության համար:
Եթե դուք ստամոքսի հետ կապված խնդիրներ ունեք կամ բարձր խոլեստերին, անպայման փորձեք այ արդյունավետ բնական դեղամիջոցը:
Թզի հատկությունները
1․Թուզն օգնում է կարգավորել աղեստամոքսային տրակտի աշխատանքը:
2․Այն շատ հարուստ է բջջանյութով, որի շնորհիվնպաստում է նիհարելուն և մաքրում է օրգանիզմը շլակներից:
3․Թուզը շատ հարուստ է կալցիումով, որի շնորհիվ այն շատ հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից:
4․Այս պտուղը հարուստ է կալիումով, որը շատ օգտակար է սրտի համար:
5․Թուզը նաև պարունակում է մեծ քանակության հակաօքսիդանտներ, որը բարձրացնում է իմունիտետը և կարգավորում ընդհանուր առողջական վիճակը, որպես պրոֆիլակտիկ միջոց:
6․Լավացնում է մաշկի վիճակը և դարձնում միագույն դեմքի մաշկը: Համարվում է, որ այն շատ լավ միջոց է անքնության և առավոտյան սրտխառնոցի դեմ: