Ստամոքսի այրոցը բավական տհաճ զգացողություններով ուղեկցվող խնդիր է, որը պայմանավորված է լինում ստամոքսի թթու պարունակության՝ կերակրափողում հայտնվելով։ Այս խնդիրն առաջանում է ստամոքսի սեղմանի թուլացման պատճառով։
Որպես կանոն սննդի՝ ստամոքսում հայտնվելուց հետո այդ սեղմանը փակվում է, սակայն երբ այն թուլանում է ու ինչպես հարկն է չի կատարում իր գործառույթները, ստամոքսի պարունակությունը, որն արդեն վերամշակվում է բարձր թթվայնություն ունեցող միջավայրում, մասամբ հայտնվում է կերակրափողում, որտեղ էլ միջավայրը թույլ հիմնային է։ Այս ամենի հետևանքով կերակրափողի լորձաթաղանթը գրգռվում է և ի հայտ են գալիս ստամոքսի այրոցին բնորոշ տհաճ ախտանշաններ՝ այրոցի զգացում ու ցավ։
Aif.ru կայքը ներկայացրել է նման բնական միջոցներից մի քանիսը, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել տհաճ զգացողություններից ու կանխել խնդրի կրկնությունը։
- 1։1։1 հարաբերակցությամբ խառնել սրոհունդի խոտը, եզան լեզվի տերևներն ու երիցուկի ծաղիկները, այնուհետև ստացված խառնուրդի մեկ ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 45 րոպե թրմել և ընդունել օրական 3 անգամ մեկական ճաշի գդալ։
- Հնդկաձավարը բովել մինչև այն ստանա մուգ շագանակագույն երանգ, այնուհետև այն տրորել ու փոշի դարձնել և ընդունել օրական 3-4 անգամ ½ թեյի գդալ։
- 2 ճաշի գդալ կտավատի սերմերին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, կես ժամ թրմել թերմոսի մեջ, այնուհետև ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ կես բաժակ։
- 1 թեյի գդալ հալվե վերայի հյութին ավելացնել նույն քանակությամբ ջուր և ստացված խառնուրդն ընդունել ուտելուց առաջ ու հետո մեկական թեյի գդալ։
- 2 ճաշի գդալ երիցուկի ծաղիկներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, կես ժամ թրմել թերմոսի մեջ, այնուհետև քամել և ընդունել ուտելուց կես ժամ առաջ ¼ բաժակ։
Այս բաղադրատոմսերը պարզ են, արդյունավետ ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում ստամոքսի այրոցը պայմանավորված է լինում առողջականն լուրջ խնդիրներով, ուստի խնդրի հաճախակի կրկնության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: