Չի կարելի շատ աղ օգտագործել. դա գիտեն բոլորը։ Շատ աղի ուտելիքները չարաշահելը բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա և ջրազրկում է առաջացնում։
Սակայն դա չի նշանակում, որ աղը չի կարելի օգտագործել որպես բուժիչ միջոց։ Աղի լուծույթը կարող է անցկացնել վարակները։ Բացի այդ՝ դրանով կարելի է բերանի և կոկորդի ողողումներ անել. սակայն էլ ի՞նչ է կարելի անել աղի լուծույթվ։
Լուծույթում աղի պարունակությունը չպետք է գերազանցի 10%-ը։ Ավելի լավ է դրա պարունակությունը ավելի պակաս լինի, քանի որ թույլատրելիից ավելի աղի լուծույթը կարող է վնասել հյուսվածքները։ Այն կտորը, որի օգնությամբ կիրառում եք այս մեթոդը, պետք է «շնչող» լինի։ Եթե բարակ գործվածքներ եք օգտագործում, ապա այն 4 անգամ ծալեք, իսկ եթե հաստ է, ապա 2 անգամը բավական է։ Հիշեք, որ աղի լուծույթի մեջ թաթախված կտորի ազդեցությունը սահմանափակվում է դրա կիրառման մակերեսով։
Աղի լուծույթով բուժումը կարող է ավելի երկարատև լինել. վերջնական արդյունքի հասնելու համար կարող է պահանջվել մինչև 1 շաբաթ։ Ինչպե՞ս օգտագործել աղի լուծույթը կոնկրետ հիվանդությունների դեպքում Եթե թեթև մրսածություն և գլխացավեր ունեք, ապա աղի լուծույթի մեջ թաթախված կտոր դրեք ճակատին ու ծոծրակին։ Եթե ամեն ինչ ճիշտ անեք, մրսածության ախտանիշները պետք է անցնեն 1-1.5 ժամվա ընթացքում։