Այս անուշաբույր միրգն ամրացնում է իմունիտետը և բուժում շնչառական օրգանների հիվանդությունները։
Սերկևիլի մյուս հատկությունների, ինչպես նաև հնարավոր հակացուցումների մասին ընթերցեք մեր նյութում:
Սերկևիլն անուշաբույր պտուղ է, խնձորի ու տանձի «աշնանային եղբայրը»։ Հենց բույրի պատճառով էլ սերկևիլը համարվում է պտղաբերության և սիրո խորհրդանիշ, ինչպես նաև Վեներայի սիրելի միրգը։
Հնում սերկևիլն անվանում էին «սիրո խորհրդանիշ» և նվիրում սիրո խոստովանություն անելիս։ Sputnik-ը փորձել է հասկանալ՝ ինչ է կատարվում օրգանիզմում, երբ սերկևիլ ենք ուտում։
Սերկևիլի օգուտները
Իր անկրկնելի համը սերկևիլը ստացել է պեկտինային միացությունների և դրանում եղած դաբաղանյութերի շնորհիվ։ Պտղի միջուկը պարունակում է գլյուկոզա և ֆրուկտոզա, ինչպես նաև օգտակար միկրոտարրեր՝ կալիում, մագնեզիում, կալցիում, երկաթ և այլն։ Սերկևիլի բուժիչ հատկությունները հնուց են հայտնի. պտուղն օգտագործվում է մարսողական տրակտի հիվանդությունները բուժելու համար: Բացի այդ, սերկևիլի սերմացուի եփուկն օգտագործվում է արգանդի արյունահոսության ու արյունոտ հազի ժամանակ, միրգն օգնում է բուժել կոկորդի ու մաշկի բորբոքային հիվանդությունները:
Հատկապես օգտակար է հազի ու վիրուսային հիվանդությունների ժամանակ՝ սուր շնչառական հիվանդություններից մինչև անգինա։
Բժիշկը պատմել է` ինչից է արագանում կամ դանդաղում առողջացումը սուր շնչառական վարակի ժամանակ
Պտուղն ամրացնում է իմունիտետը, սպանում բոլոր մանրէներն ու նպաստում շնչառական օրգանների վերականգնմանը, ինչը հատկապես կարևոր է կորոնավիրուսի համավարակի ժամանակ:
Ինչպես բուժել հազը
Սերկևիլը բաժանել փոքր կտորների, վրան լցնել մեկ բաժակ եռացրած ջուր։ Կես ժամ թողնել, որից հետո օրական մի քանի անգամ խմել մեկ ճաշի գդալ։ Հաշված օրերի ընթացքում կազատվեք հազից։ Այս հեղուկը կարելի է օգտագործել ոչ միայն հազի, այլև անգինայի ժամանակ. վերացնում է կոկորդի լորձաթաղանթի այտուցն ու բորբոքումը։ Սերկևիլի մուրաբան կարելի է օգտագործել որպես կանխարգելիչ միջոց սեզոնային հիվանդությունների դեմ։
Ինչպես մեղմել ատամի ցավը, մինչև բժիշկին դիմելը. պայքարի առաջնային միջոցներ
Իսկ ինչո՞վ է վնասակար սերկևիլը
Թարմ սերկևիլի սերմերը թունավոր են։ Այդ իսկ պատճառով հում սերկևիլ օգտագործելիս պետք է հեռացնել առողջության համար վնասակար սերմերը:
Եթե պտղի վրայի փափուկ շերտը լավ չմաքրեք, կարող է կոկորդը գրգռվել, ինչն էլ իր հերթին հազ կառաջացնի։ Քանի որ սերկևիլն ուժեղ «կծող» հատկությունների ունի, կարող է աղիքի ցավեր, ինչպես նաև փորկապություն առաջացնել։
Բժիշկն ասել է` որն է տղամարդկանց համար ամենավնասակար խմիչքը