Ցավոք շաքարային դիաբետը ներկայում ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը պայամանավորված է օրգանիզմի՝ բավարար քանակությամբ (այնքան, որ պահպանվի արյան մեջ գլյուկոզային ճիշտ մակարդակը) ինսուլին արտադրել չկարողանալով:
Այսպիսով՝ շաքարային դիաբետով տառապողների արյան մեջ բարձր է լինում գլյուկոզայի մակարդակը, քանի որ նրանց ենթաստամոքսային գեղձը չի կարողանում անհարժեշտ քանակությամբ ինսուլին արտադրել:
Բացի այդ, արդեն իսկ ինսուլին օգտագործելու դեպքում կարելի է նվազեցնել դրա քանակությունը և այդ կերպ խթանել ենթաստամոքսային գեղձի աշխատանքը:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բնական միջոց, որը կօգնի ազատել օրգանիզմն ավելորդ հեղուկից և կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:
Բաղադրությունը.
1․ 1 հատ պրաս (лук-порей) (արմատներով),
2․ 2 հատ թարմ բամիա,
3․ 2 լիտր հանքային ջուր:
Պատրաստման եղանակը.
Նախ հարկավոր է լավ լվանալ պրասն ու դրա արմատները, այնուհետև դնել դրանք մոտ 2 լիտր հանքային ջրի
մեջ: Կտրել թարմ բամիաների ծայրերը, դնել դրանք հանքային ջրով լի շշի մեջ և թողնել 24 ժամ:
Օգտագործման եղանակը.
Այս դեղամիջոցը պատրաստելու հաջորդ օրը հարկավոր է խմել ջրի փոխարեն: Մի չափաբաժնի վերջանալուն
պես անհրաժեշտ է պատրաստել նորը: