Նյութափոխանակությունը բարելավելու և նիհարելու համար ոմանք մարզասրահներ են հաճախում, մյուսները օրերով սոված են մնում, մի մասը բանջարեղեն է ուտում և ջուր խմում․․․
Կան և այնպիսիք, ովքեր չիայի սերմեր են օգտագործում, և արդյունքը հրաշալի է․ նյութափոխանակությունը բարելավվում է, ավելորդ քաշը՝ անհետանում։
Չիայի հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է։ Չտեղեկացված մարդը չի ճանաչի այս սուպերսնունդը, եթե տեսնի այն նախքան վերամշակելը։ Իրականում այն միամյա բույս է, որի բուժիչ հատկություններով հիանում էին դեռ մայաները։
Խոտի սերմերը էներգիա և ուժ էին հաղորդում, ինչպես նաև բուժում էին մի շարք հիվանդություններից։
Բայց պետք չէ անցյալով խոսել․ չիան հիմա էլ շատ ընդունված և արդյունավետ միջոց է համարվում շատ հիվանդությունների դեմ և հատկապես նիհարելու համար։
1. Քաշի նվազեցում
Քանի որ այս սերմերը ստամոքս ընկնելուց անմիջապես հետո ներծծում են մեծ քանակությամբ ջուր, մարդու մոտ հագեցածության զգացողություն է առաջանում։
Սննդակարգում չիայի սերմերի գործածումը անխուսափելիորեն կբերի քաշի արագ ու էֆեկտիվ կորստի առանց առողջության համար վտանգավոր լինելու, քանի որ չիայի սերմերը պարունակում են լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու սննդարար նյութերը։
Այս սերմերը գործածելիս մարդու մոտ կորչում է վնասակար սնունդ ուտելու ձգտումը, ինչը պակաս կարևոր չէ։
2. Չիայի սերմերը կալցիումի հզոր աղբյուր են
Նրանց մեջ 5 անգամ ավել կալցիում է պարունակվում, քան կաթի մեջ, և 2 անգամ ավել կալիում, քան բանանի մեջ։
3. Օմեգա-3 ճարպաթթուներ
Ճարպաթթուներ չիայի սերմերում այնքան կան, ինչքան դրանց հարստությամբ հայտնի կարմիր ձկան մեջ։ Այդ ճարպաթթուները իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը, բարելավում են սրտի աշխատանքը, օգնում են դեպրեսիաների և տրամադրության անկումների դեպքում։
4. Միշտ երիտասարդ
Այս սերմերը հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք օգնում են մարդուն տարիքից ավելի փոքր երևալ և խուսափել շատ ինֆեկցիոն հիվանդություններից։
5. Էներգիա
Բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են սպորտով և ավելի էֆեկտիվ մարզումներ ապահովելու համար սիրում են հատուկ սննդային հավելումներ, որոնք ավելացնում են էներգետիկ ռեսուրսը, այս սերմերը շատ օգտակար կարող են լինել։ Չիայի սերմերը պարունակում են օրգանիզմի համար անհրաժեշտ այնքան օգտակար նյութեր, որքան սպիտակուցաածխաջրային կոկտեյլները, որոնք խմում են ավելի դիմացկուն դառնալու համար։
Ինչպե՞ս օգտագործել չիայի սերմերը նիհարելու համար
Բաղադրիչներ
- 1 ճ/գ չիայի սերմեր
- 1 ճ/գ մեղր
- 1 լիմոն
- 0․5 բաժակ ջուր
Պատրաստման եղանակը
- Չիայի սերմերի վրա ջուր լցրեք և թողեք մեկ ժամ։ Քամեք։
- Սերմերին 0․5 բաժակ ջուր ավելացրեք, մեղր և մեկ լիմոնի հյութ։
- Այս բոլորն իրար հետ բլենդերում հարեք։
Կերեք ամեն առավոտ սոված փորին 2-3 ճաշի գդալ։ Քաշի առաջին փոփոխությունները կնկատեք արդեն մեկ շաբաթից: Մեկ ամիս օգտագործելու դեպքում մինչև 9 կգ քաշ կկորցնեք։