Կիտրոնի կեղևը կազատի ձեզ տանջող հոդացավերից և մեջքի սուր ցավից

Ձեզ ենք առաջարկում հոդացավերից և մեջքի ցավից ազատվելու մի շատ պարզ միջոց, որն իր արդյունավետությամբ, վստահեցնում ենք, կապշեցնի ձեզ:

Բուժման այս միջոցի համար նախատեսված բաղադրիչները միգուցե արդեն իսկ լինեն ձեր խոհանոցում. դրանք բոլորը բնական են և շատ օգտակար:

Կիտրոնը հայտնի է բոլորիս վիտամինների ու հանքանյութերի հարստությամբ, ներառյալ   А, В6, С, В1, կալցիում, մագնիում, ֆոսֆոր, կալիում, պեկտին տարրերով, իսկ ցիտրուսակեղևը հանդիսանում է այս օգտակար տարրերի ամենահարուստ աղբյուրը

Կիտրոնի կեղևը օժտված է հզոր հակասեպտիկ և հակաբորբոքիչ հատկություններով, որոնք հանգստացնում են ցավը և օգնում հոդացավի դեպքում: Այդ պատճառով այն չափազանց օգտակար է հոդերի ցավի դեպքում:

Գոյություն ունի դրա հատկությունների կիրառման երկու միջոց, որը թեթևացնում է հոդացավը:

Առաջին: Մաքրել կիտրոնըկեղևը լցնել ապակե տարայի մեջ և լցնել ձիթապտղի յուղ, այնքան, որ ամբողջությամբ ծածկվեն կեղևները: Ավելացնել էվկալիպտի մի քանի տերևներ, փակել տարան և թողնել այն 2 շաբաթ:

Այնուհետև ուղղակի թաթախեք թանզիֆը խառնուրդի մեջ և քսեք ցավացող հատվածին, ապա ծածկեք այն բինտով: Կրկնեք սա ամեն գիշեր՝ քնելուց առաջ:

Մյուսը ևս շատ պարզ միջոց է. պարզապես քերեք կիտրոնի  կեղևի դեղին հատվածը և  լցրեք ցավացող հատվածների վրա: Կապեք բինտով և թողեք մի քանի ժամ:

Կիտրոնի կեղևի առաջին իսկ օգտագործումից հետո դուք պարզապես դրա արդյունքից կշշմեք:

Оцените статью