Ովքե՞ր չպետք է թարմ լոլիկներ օգտագործեն․ բժիշկներ

Որոշ հիվանդությունների դեպքում լոլիկը կարող է վնասել առողջությանը։ Ուստի բժիշկները որոշ մարդկանց խորհուրդ են տալիս խուսափել լոլիկ օգտագործելուց։

Լոլիկ օգտագործելուց պետք է խուսափեն անոթների հիվանդությամբ տառապող մարդիկ։ Քչերին է հայտնի, որ լոլիկում առկա թրթնջուկաթթուն բացասաբար է ազդում անոթների վրա, եթե այդ ոլորտում խրոնիկ հիվանդություններ կան։
Կարմիր լոլիկը և մյուս կարմիր մրգերն ու բանջարեղենը կարող են լուրջ ալերգիկ ռեակցիայի պատճառ դառնալ, ուստի լավ կլինի, որ ալերգիկներն այն չուտեն։

Լեղաքարային հիվանդությունների դեպքում ևս չի կարելի լոլիկ օգտագործել։ Այն կարող է լեղապարկից լեղաքարի դուրս մղման պատճառ դառնալ, ինչը կարող է սուր ցավերի և վիրահատության հանգեցնել։
Լոլիկ չպետք է օգտագործեն նրանք, որոնց երիկամների աշխատանքը խախտված է։ Այն կարող է նաև երիկամի քարերի առաջացման պատճառ դառնալ։

Մարինացված լոլիկ խորհուրդ չի տրվում ուտել սրտանոթային հիվանդություններով տառապողներին։

Оцените статью