Ներկայացնում ենք լավագույն շամպունի բաղադրատոմս մազերի աճի համար: Շամպունի պատրաստման համար պետք է սոդա և ջուր: Խառնիր 1:3 հարաբերակցությամբ: Շամպունի քանակը կարգավորիր մազերիդ երկարությանը համապատասխան: Եթե մազերդ երկար են, վերցրու 2-3 ճ/գ սոդա:
Սոդան կարելի է լուծել ցանկացած ջերմաստիճանի ջրում: Շամպունին կարելի է տարբեր եթերայուղեր ավելացնել: Օրինակ՝ մազերի աճն արագացնելու համար կարելի է շամպունին լավանդայի, խնկունու կամ երիցուկի յուղ ավելացնել: Դրանք բոլորը շատ օգտակար հատկություններ ունեն: Միայն թե նախքան յուղը շամպունի մեջ ավելացնելը այն խառնիր սոդային: Շամպունը պատրաստ է:
Շամպունի օգտագործման հակացուցումներ՝
1. Եթե գլխամաշկի վրա վնասումներ կան:
2. Եթե մազերը շատ փխրուն և չոր են:
3. Եթե վերջերս քիմիական գանգրացում կամ ներկում էր արվել:
4. Բաղադրիչների անհատական անտանելիության դեպքում:
5. Սրտի և անոթների հիվանդությունների դեպքում:
6. Մաշկային վարակի հիվանդությունների դեպքում:
Այս միջոցով փոխարինիր շամպունդ, շուտով արդյունքը կնկատես: Մազերն առողջ տեսք կստանան, կխտանան, ավելի արագ կաճեն: