Մեղրաջուրն օգնում է նիհարել, օրգանիզմից հեռացնել մակաբույծներին, կարգավորել ստամոքսա-աղիքային տրակտի աշխատանքը, բարձրացնում է կենսունակությունը: Այն իրոք հրաշալի բժշկական միջոց է: Անհնար է թերագնահատել դրա բարենպաստ ազդեցությունն օրգանիզմի վրա: Իհարկե, մեղրաջրի օգտակարությունն ուղղակիորեն կախված է մեղրի որակից:
Անհրաժեշտ է ընդամենն առավոտյան մեկ թեյի գդալ մեղրը լուծել մեկ բաժակ ջրում: Ստացվում է 30%-ոց մեղրի լուծույթ: Մեղրը ջրի մեջ ձեւավորում է կլաստերի հանգույցներ: Մեղրաջուրն օրգանիզմը կլանում է արագ եւ ամբողջովին:
Կարգավորում է մարսողությունը: Բարելավում է ստամոքսի աշխատանքը: Բարձրացնում է իմունիտետը, հրաշալի միջոց է խրոնիկ մրսածության եւ բրոնխիտի դեմ: Ունի հակամանրէային, հակավիրուսային եւ հակասնկային ազդեցություն: Կարգավորվում է հաստ աղիքի աշխատանքը: Մեղրը խոնավածուծ է, հավաքում է ջուրը, այդ պատճառով գիշերը երիկամն ու միզապարկը դատարկվում են եւ հանգստանում:
Մեղրաջրով սրբում են դեմքը: Այն սնուցում է մաշկը, դարձնում այն ավելի փափուկ, թավշյա եւ նուրբ: Այն բնական կոսմետիկա է՝ ամենահին եւ միեւնույն ժամանակ ամենաժամանակակից:
Մեղրի եւ դարչինի հրաշագործ խառնուրդը
Հայտնի է, որ մեղրն ու դարչինը բուժում են շատ հիվանդություններ: Հնադարյան բժշկության մեջ հարյուրամյակներ օգտագործել են մեղրը։
Ժամանակակից գիտնականները նույնպես խոստովանում են մեղրի օգտակարությունը բոլոր տեսակի հիվանդությունների բուժման մեջ: Արդի գիտությունն ասում է՝ թեեւ մեղրը քաղցր է, սակայն նրա որոշակի քանակը՝ որպես դեղամիջոց, չի վնասի շաքարային դիաբետով հիվանդներին:
Ծանուցում
Մեղրը պետք է լինի բնական եւ չպաստերիզացված: Շատ լավ կլինի, եթե գնեք այն մեղրը, որի պիտակի վրա գրված է «Չմշակված»: Տարբերությունն այն է, որ մեղրի պաստերիզացիան չեզոքացնում է բոլոր ֆերմենտները:
Քաշի կորուստ
Ամեն առավոտ, նախաճաշից կես ժամ առաջ, դատարկ ստամոքսին եւ գիշերը քնելուց առաջ խմել մեղրի եւ դարչինի խառնուրդը՝ նախապես եռացրած ջրի մեջ լցված: Դրա հաճախակի օգտագործումը թույլ չի տա ճարպ կուտակել:
Պատրաստման եղանակը.
Խառնուրդը պետք է պատրաստել գիշերը քնելուց առաջ:
- Անհրաժեշտ է դարչինն ու մեղրը խառնել 1:2 հարաբերակցությամբ: Օրինակ, 1 թեյի գդալ դարչին եւ 2 թեյի գդալ մեղր:
- Եռացնել մեկ բաժակ ջուր։ Եռացրած ջրին ավելացնել դարչինը եւ թողնել կես ժամ։ Ավելացնել մեղրը, երբ թուրմը կսառչի:
- Խառնուրդի կեսը խմել քնելուց առաջ: Իսկ մյուս մասը թողնել սառնարանում։
- Առավոտյան խմել մյուս մասը: Սառը վիճակում, առանց տաքացնելու։
Սրտի հիվանդություն
Ամեն առավոտ նախաճաշին կերեք հացի վրա քսած մեղրի եւ դարչինի փոշու մածուկը ջեմի փոխարեն: Ամերիկայի եւ Կանադայի որոշ ծերանոցներում մեղրի եւ դարչինի խառնուրդի ամենօրյա օգտագործումը զգալիորեն բարելավել է նրանց առողջական վիճակը:
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ մեղրի մեջ եղած շաքարն ավելի շատ օգտակար է, քան վնասակար: Տարեց մարդկանց մոտ, ովքեր օգտագործում են մեղր ու դարչին հավասար չափաբաժնով, կարգավորվում է ուշադրության կենտրոնացումը եւ շարժունակությունը:
Արտրիտ
Արտրիտով տառապող մարդիկ կարող են ամեն օր առավոտյան եւ երեկոյան խմել 1 բաժակ տաք ջրով, 2 գդալ մեղրով եւ մեկ թեյի գդալ դարչինով պատրաստած խառնուրդը: Պարբերաբար օգտագործումը բուժում է նաեւ քրոնիկ արտրիտը։
Խոլեստերին
2 ճաշի գդալ մեղրին եւ 3 թեյի գդալ դարչինին ավելացնել 2 բաժակ տաք ջուր եւ խմել: Այն կօգնի իջեցնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Այն կարելի է օգտագործել օրական 3 անգամ:
Իմունիտետ
Մեղրի եւ դարչինի ամենօրյա օգտագործումն ամրապնդում է օրգանիզմի պաշտպանողական գործառույթները, պաշտպանում մանրէներից եւ վիրուսներից: Գիտնականները հայտնաբերել են, որ մեղրը պարունակում է բազմաթիվ տարբեր վիտամիններ եւ երկաթ: Մեղրի մշտական օգտագործումը թույլ է տալիս արյան սպիտակ գնդիկներին պայքարել վիրուսային հիվանդությունների դեմ:
Միզապարկի բորբոքում
Մեկ բաժակ գոլ ջրին ավելացնել 2 ճաշի գդալ դարչին եւ մեկ թեյի գդալ մեղր: Այս խառնուրդը ոչնչացնում է միզապարկի մանրէներին:
Մազաթափություն
Մազաթափության դեպքում կարելի է մազարմատին քսել տաքացրած զեյթունի ձեթի, մեկ ճաշի գդալ մեղրի եւ մեկ թեյի գդալ դարչինի խառնուրդը լվանալուց 15 րոպե առաջ: Այնուհետեւ մազերը լվանալ ոչ շատ տաք ջրով:
Մաշկային վարակներ
Մեղրի եւ դարչինի հավասար քանակության խառնուրդը քսելով մաշկի վնասված մասերին կօգնի վերացնել էկզեման, սնկային եւ այլ մաշկային հիվանդությունները:
Պզուկ
3 ճաշի գդալ մեղրի եւ 1 թեյի գդալ դարչինի մածուկը քսել դեմքին գիշերը եւ լվանալ առավոտյան տաք ջրով: Երկու շաբաթվա ընթացքում պզուկները կվերանան:
Միջատների խայթոց
2 բաժակ տաք ջրին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր եւ 1 թեյի գդալ դարչին: Ստացված խառնուրդով դանդաղ սրբել խայթած տեղը: 1-2 րոպեից կնկատվի, որ ցավը թեթեւանում է:
Ստամոքսի խանգարում
2 ճաշի գդալ մեղրին ավելացնել դարչինի փոշի եւ օգտագործել ուտելուց առաջ, այն կնվազեցնի թթվայնությունը եւ կօգնի մարսել ամենադժվարամարս կերակուրը: Այն թեթեւացնում է նաեւ փորացավը, ինչպես նաեւ բուժում է խոցը:
Ատամնացավ
1 թեյի գդալ դարչինի եւ 5 թեյի գդալ մեղրի խառնուրդի փոքր չափաբաժինը դրեք ցավացող ատամին: Դա կարելի է անել օրական 3 անգամ, մինչեւ ցավի անցնելը:
Բերանի հոտ
Հարավային Ամերիկայի բնակիչներն ամեն առավոտ առաջինը կոկորդը ողողում են մեղրի եւ դարչինի տաք խառնուրդով:
Մրսածություն
Հիվանդներին խորհուրդ է տրվում մեկ ճաշի գդալ տաք մեղրին ավելացնել ¼ թեյի գդալ դարչին եւ օգտագործել օրական 3 անգամ: Այն օգնում է բուժել ցանկացած խրոնիկ հազ, մրսածություն եւ բացում է շնչուղիները: Իսպանացի գիտնականներն ապացուցել են, որ մեղրը պարունակում է բնական տարր, որը սպանում է հարբուխի վիրուսը:
Քաղցկեղ
Ճապոնիայի եւ Ավստրալիայի գիտնականների վերջին հետազոտությունները բացահայտել են, որ ստամոքսի եւ ոսկրային քաղցկեղը հնարավոր է լիովին բուժել: Նման ուռուցքներով հիվանդները պետք է ամեն օր օգտագործեն մեկ ճաշի գդալ մեղրի եւ մեկ թեյի գդալ դարչինի խառնուրդը մեկ ամսվա ընթացքում օրական 3 անգամ:
Երկարակեցություն
Մեղրով եւ դարչինով թեյը դանդաղեցնում է ծերությունը: 1 գդալ դարչինը թրմել երեք բաժակ տաք ջրում, սառելուց հետո ավելացնել 4 գդալ մեղր եւ խմել օրական 3-4 անգամ բաժակի ¼ մասը: