Գազարով համեղ աղցան. Կարող եք հանգիստ ուտել երեկոյան, առանց ժամացույցին նայելու:
Թեթև ու ախորժելի աղցան, որը ուտելու ժամային սահմանափակումներ չունի: Սա հանգիստ կարելի է ուտել նույնիսկ երեկոյան:
Բաղադրիչներ
Գազար — 4 հատ
Խաշած ձու — 6 հատ
Սխտոր — 1-2 պճեղ
Թթվասեր — 2 ճաշի գդալ
Աղ — 1-2 պտղունց (ըստ ճաշակի)
Պատրաստման եղանակը
-Մաքրում ենք գազարը, անցկացնում միջին անցքերով քերիչով
-Ձվերը նույնպես քերում ենք նույն քերիչով:
-Ամբողջը լցնում ենք ամանի մեջ, ավելացնում սխտորը, աղը, թթվասերը: Լավ խառնում ենք, թողնում մի քանի րոպե համերը ներծծվեն:
Բարի ախորժակ, նիհարեք համեղ սնվելով:
Համեղ գազարով աղցանի այս տարբերակն էլ փորձեք.