Այս բանջարեղենը կանխում է շատ վտանգավոր հիվանդությունների զարգացումը, այդ թվում՝ քաղցկեղի և օստեոարտրոզի: Անգլիացի բժիշկները կանանց առողջության համար ամենաօգտակար մթերքը բրոկոլին են համարում:
Այս բանջարեղենը հարուստ է սուլֆորաֆաններ կոչվող նյութերով: Նրանք արգելափակում են նաև հոդերի հիվանդություններ հարուցող ֆերմենտները:
Դրանից բացի՝ բրոկոլին շատ վիտամիններ ու միկրոէլեմենտներ է պարունակում, որոնք կանխում են քաղցկեղի առաջացումը, ամրացնում են դիմադրողականությունը, կարգավորում են անոթների աշխատանքը՝ բարելավելով արյան շրջանառությունը:
Այս բանջարեղենը հատկապես օգտակար է դեռահաս աղջիկների, հղի կանանց և տարեց տիկնանց համար: Ավելի վաղ ապացուցվել է, որ բրոկոլին մեծացնում է NRF2 գենի ակտիվությունը, որը թոքերի բջիջները պաշտպանում է թունավոր նյութերի ազդեցությունից:
Դրանից բացի՝ բրոկոլին օգնում է վերականգնել օրգանիզմի դիմադրողական ֆունկցիաները և դանդաղեցնում է ծերացման գործընթացը: